Ինչու է անշարժ «հիմարների նավը»
Հիերոնիմոս Բոսխի մարգարեական կտավի մոտիվներով Հոլանդացի գեղանկարիչ Հիերոնիմոս Բոսխ՝ «Հիմարների նավը»: Փոքրիկ կտավ (33X58 սմ), որը ստեղծվել է 15-րդ դարի վերջին տարիներին: Հիմնական սյուժեն կարծես թե պարզ է՝ մարդիկ նստած քեֆ են անում: Առագաստի ծայրին արդեն պատրաստի, խորոված գոճի է կախված, եւ խնջույքի մասնակիցներից մեկը, դանակը ձեռքին, բարձրանում է՝ այդ խոճկորից մի կտոր պոկելու համար: