2-րդ, 3-րդ, 5-րդ դասարանների Մայրենիի եւ 7-րդ դասարանի Պատմության դասագրքերը ներառել եմ իմ հայցադիմումում. Սեմյոն Բաբայան
Ես մի շարք գրավոր հարցումներ եմ ուղարկել ԿԳՄՍ նախարարություն, առաջարկել եմ, որ այդ դասագրքերը հանվեն շրջանառությունից: Դիմեցի նաեւ վարչական դատարան, զուգահեռ ԱԺ-ի, Ներքին գործերի նախարարության, Քննչական կոմիտեի, ներգրավվածությամբ պատշաճ հաղորդումներ տվեցի, որոնք մերժվեցին: Այժմ գործը գտնվում է Վերաքննիչ քրեական դատարանում՝ 2-րդ դասարանի Մայրենիի դասագրքի մասով, ու քանի որ դա չպատժվեց, իրենք արեցին 2-րդ փորձը: