Միրզոյանը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի հիմնական բաղադրիչներին
Հանդիպման սկզբում նախարար Միրզոյանը շնորհավորել է Կայա Կալասին ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ ներկայիս՝ մարտահրավերներով լի ժամանակահատվածում։