Գերմանական «Aiotec» ընկերությունը տուգանվել է գործարանը Թուրքիայի փոխարեն Իրան տեղափոխելու համար
Գերմանական ինժեներական «Aiotec» ընկերությունը քիմիական գործարան է տեղափոխել Ավստրալիայից Իրան՝ պնդելով, թե իբր այն տեղափոխվում է Թուրքիա։ ԱՄՆ Գանձապետարանը ընկերությանը տուգանել է 14.5 միլիոն դոլարով՝ պատժամիջոցները խախտելու համար։