«Ֆեյք ընտրություն է այդ «փրայմերիզ» կոչվածը․ գյումրեցիներին մոլորեցնում են»․ «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար
Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը Գյումրիում անցկացվող նախնական ընտրությունները՝ «փրայմերիզը», համարում է «ֆեյք ընտրություն»։ Ըստ նրա, մոլորեցնող բառերով խառնաշփոթ են ստեղծում հանրապետության երկրորդ քաղաքում՝ տպավորություն ստեղծելով, թե ՏԻՄ ընտրություններ են։ Aravot.am-ի հետ զրույցում Կարեն Մալխասյանն ասաց․ «Պնդում եմ, որ ֆեյք ընտրություններ են, ինչո՞ւ, որովհետև ամենաբարձր մակարդակով նշվել է, որ Գյումրիում անցկացվելու են