«Էրդողանը շուտով պայթեցնելու է Ռուսաստանը ներսից՝ Հյուսիսային Կովկասից». Գագիկ Համբարյան
«Հիմա Ռուսաստանը վերջապես հասկացա՞վ, որ Էրդողանը երբեք իրեն ընկեր չի լինի: Այն մարդիկ, որոնք Պուտինին համոզել են, որ թուրքերի հետ կարելի է ընկերություն անել և շրջել պատմության անիվը... Դա ուղղակիորեն աղետալի հետևանքներ է ունենալու Ռուսաստանի համար: Ես սպասում եմ էն օրվան, երբ նույն Էրդողանը շուտով պայթեցնելու է Ռուսաստանը ներսից՝ Հյուսիսային Կովկասից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՇՊՀ դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը: