Պետդեպարտամենտը խուսափել է պատասխանել Ռուսաստանի սառեցված ակտիվների բռնագրավմանն առնչվող հարցին
ԱՄՆ-ի պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների գծով տեղակալ Ռիչարդ Վերման խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ի իշխանությունները դիտարկում են ռուսական սառեցված ինքնիշխան ակտիվները փաստացի բռնագրավելու հնարավորությունը՝ դրանք Ուկրաինային աջակցելու նպատակով օգտագործելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։