Անահիտ Ավանեսյան. «Թմրամիջոցների տարածման հեշտությունը, ցավոք սրտի, բերել է նաեւ թմրամիջոցների օգտագործման նկատմամբ ընկալության փոփոխության»
ՀՀ առողջապահության նախարարությունը 2024 թվականը կամփոփի 2025 թվականի հունվարի կեսերին, սակայն նախարար Անահիտ Ավանեսյանը եւ նրա տեղակալները Ծաղկաձորում ոչ պաշտոնական ձեւաչափով հանդիպեցին լրատվամիջոցներին՝ ավելի հանգամանալից ներկայացնելու այս տարի իրականացրած ծրագրերը: «Կարծում եմ, տարեկան մեկ անգամ այսպիսի հանդիպումները կօգնեն ավելի ընդհանրական ներկայացնել այն աշխատանքները, որոնք իրականացրել ենք, խնդիրները, որոնք նաեւ ձեր կողմից են բարձրաձայնվում, խոսել առաջընթացի,