Գերմանիայում նախկին պատգամավորները կկանգնեն դատարանի առաջ՝ Ադրբեջանից կաշառք ստանալու մեղադրանքով
Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի երկու նախկին պատգամավորները՝ ընդդիմադիր Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական միությունը/Քրիստոնեասոցիալական միություն դաշինքից, կներկայանան Մյունխենի Բարձրագույն շրջանային դատարան՝ այսպես կոչված «ադրբեջանական գործի» շրջանակում կաշառակերության մեղադրանքով, հայտարարել է դատարանի ներկայացուցիչը։