Փաշինյանը փորձում է «Կոմկուսի պարտիա» խաղարկել. Արմեն Հովասափյան
Ակնհայտ է, որ Նիկոլը, ով ներկայումս մտմտումների մեջ է և պատրաստվում է ընտրությունների, կուսակցական ռեբրենդինգի կարիք ունի․ նրան պետք են «նոր դեմքեր», ովքեր ընտրություններին ընդառաջ, որպես «ժողովրդի ծոցից ելածներ», կլինեն հանրության «սիրելիները» և Փաշինյանի համար «արդար» քվեների խմբաքանակ կապահովեն։ Թերևս սա երկար մտածված սցենար է, որի խաղարկումը Նիկոլը միանշանակ լուրջ հաշվարկել է։