Որպես պարտադիր բաղադրիչ՝ սեյսմիկ ամրացման միջոցառումներ են իրականացվել. հիմնանորոգված ևս երկու մանկապարտեզ հանձնվեց շահագործման
Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգվող մանկապարտեզներից ևս երկուսը հանձնվեց շահագործման: Նախակրթարաններում փոքրիկների համար ստեղծված պայմաններին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի ու Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի հետ ծանոթացել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Երևանի թիվ 135 մանկապարտեզը հիմնանորոգումից հետո վերաբացվել է 6 խմբով: Ներկայումս մանկապարտեզ է հաճախում շուրջ 180 երեխա: Երևանի թիվ