Հայաստանը և Իսպանիան քննարկել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
Սույն թվականի դեկտեմբերի 17-ին Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանն ընդունել է Իսպանիայի Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Կոնեսա Սանչոյին: Գործակալության պետը կարևորել է անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստան–Իսպանիա համագործակցության ձևավորման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով անձնական տվյալների պաշտպանության իրավունքի կայացման և զարգացման գործում Իսպանիայի ունեցած մեծ ձեռքբերումները: Գործակալության պետն այս առումով բարձր է գնահատել