Հույս ունենք՝ Շվեյցարիայի կառավարությունը կողմ կքվեարկի բանաձեւին. Արմինե Ավագիմյան
«Ցավոք, ներկա պահին մենք տեսնում ենք Արցախի իշխանությունների կողմից պասիվություն, Հայաստանի իշխանությունը Արցախյան թեման փակել, օրակարգից հանել է, նաեւ, ցավոք սրտի, արցախցիների՝ որպես շահագրգիռ կողմ, պասիվություն ենք տեսնում, որը գուցե հիասթափության արդյունք է, համենայն դեպս մենք մի քանի հոգով փորձում ենք այս պասիվության մեջ դրականից կառչել, իսկապես ուզում ենք վերադառնալ Արցախ՝ առնվազն միջազգային ներկայության երաշխիքների ներքո»,-հավելեց Արմինե Ավագիմյանը