Լուսինե Գևորգյանը և Չեխիայի դեսպանը շեշտեցին չվերթների վերականգնման անհրաժեշտությունը զբոսաշրջային այցելությունների փոխադարձ ավելացման համար
ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեում կայացավ հանդիպում Կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի և Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Պետր Պիրունչիկի միջև: Կողմերը փոխանակեցին տեղեկատվություն առկա վիճակագրության, վիզային քաղաքականության, չվերթների վերաբերյալ, քննարկեցին Հայաստանի և Չեխիայի միջև զբոսաշրջության բնագավառում առկա զարգացումներն ու համագործակցության հնարավորությունները։ Կողմերը հատկապես շեշտեցին չվերթների վերականգնման անհրաժեշտությունը զբոսաշրջային այցելությունների փոխադարձ ավելացման համար