2018-ից սկսած, օնլայն խաղադրույքների ծավալը ՀՀ-ում աճել է 1800 տոկոսով. մեծ հարց է՝ իշխանությունը ցանկանո՞ւմ է լուծել այս խնդիրները. թմրամիջոցները հասել են նաև դպրոցներ. Արթուր Միքայելյան
Նկատելի են կոռուպցիոն ռիսկեր․ օրինակ, ոլորտում կա իշխանության ներկայացուցիչների հետ սերտ կապեր ունեցող գործարար, ում ազդեցությունն օր օրի մեծանում է։ 2018-ից սկսած՝ նրա բուքմեյքերական ընկերությանը, ի թիվս այլ բաների՝ ավելացավ սպորտային հեռուստաընկերություն և բանկ՝ միահյուսելով իր բիզնես շահերը և ժողովրդին գցելով այդ անվերջ սպորտ-խաղադրույք-վարկ օղակի մեջ։ Սա մի համակարգ է, որը խրախուսում է խաղամոլությունը՝ վնաս հասցնելով հարյուր-հազարավոր ընտանիքների։