Երևանում շրթունքների վիրահատության հետ կապված վիճաբանության ժամանակ կոսմետոլոգիական կենտրոնի տնօրենը ծեծել է հաճախորդին
shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 20-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նոյեմբերի 19-ին «Սյուզան Լիպս» կոսմետոլոգիական կենտրոնում անհայտ անձը ծեծի է ենթարկել Երևանի բնակիչ 31-ամյա Լիլիա Ն․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։