«Կարևորում ոչ միայն ուտեստների հավաքագրումը, այլև դրանք մեր կյանքի մաս դարձնելը». բացվել է Ամանորի ուտեստների «Տարեհաց» տոնավաճառը
«Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանին հարակից տարածքում՝ «Խաչքարերի պուրակում»б տեղի է ունեցել «Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստների տոնավաճառի բացումը, որը գործելու է մինչև դեկտեմբերի 30-ը՝ ժամը 12:00-22:00: Տոնավաճառին ներկայացված են 10 առանձին սեղաններ՝ ՀՀ տարբեր մարզերից ու Երևանից: Միջոցառման բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, պաշտոնատար