Սոցիալապես անապահով մեր քաղաքացիների իրական եկամուտները նվազելու են, նրանք 2025թ. ավելի վատ են ապրելու, քան այս տարի
Նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքից շուրջ 2,1 անգամ պակաս են նվազագույն կենսաթոշակի և սոցիալական նպաստի չափերը, 1,5 անգամ պակաս է աշխատանքային կենսաթոշակի միջին չափը, 530 դրամով պակաս է նվազագույն աշխատավարձի չափը։