«Սիլ ինշուրանս»-ը շուրջ 76 միլիոն դրամով կապահովագրի ՆԳՆ-ի Շկոդաները
Ներքին գործերի նախարարությունն իր հերթական գնումն է կատարել «Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերությունից։ Ըստ էլեկտրոնային գնումների համակարգի՝ նախօրեին կողմերի միջև հրատապ մեկ անձ գնման ընթացակարգով կնքված պայմանագրի գինը 75 միլիոն 660.000 դրամ է, որով ԱՓԲԸ-ն պետք է իրականացնի ՆԳՆ 146 «Շկոդա» մակնիշի մեքենաների «Կասկո» ապահովագրություն։