Կանայք և առաջնորդություն. «ԱքսելՄոնդրիան» ընկերության համահիմնադիր Շուշան Հարությունյանը հյուրընկալել է բարեգործական նախաճաշի
«ԱքսելՄոնդրիան» ընկերության համահիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Հարությունյանը «10:30 ակումբ»-ում հանդիպել է Արցախից և Հայաստանի մարզերից հրավիրված բարեգործական նախաճաշի մասնակիցներին: «10:30 ակումբ»-ը հասարակական ազդեցություն ունեցող մարդկանց հրավիրում է գաղափարների, փորձի փոխանակման, իսկ հանդիպման մասնակցության օնլայն վճարներն ուղղում մարզերի և Արցախի երիտասարդների կրթությանը: «ԱքսելՄոնդրիան»-ի հիմնադրին հանդիպել էին երիտասարդ կանայք ու ուսանողներ` քննարկելու առաջնորդության, կարիերայի և հասարակական