Պարտավորագրերի կնքումը չի ազդում սեփականության իրավունքի վրա. ԿԳՄՍՆ-ն՝ Պատմամշակութային հուշարձանների պահպանության մասին
Պարզաբանում Հաշվի առնելով որոշ ԶԼՄ-ներում շրջանառվող ոչ ստուգ տեղեկությունները` հայտնում ենք. Պատմամշակութային հուշարձանների պահպանության ոլորտը կարգավորվում է մի շարք իրավական ակտերով, այդ թվում՝ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքով: Այդ օրենքի 36-րդ հոդվածը սահմանում է հուշարձանի սեփականատիրոջ պարտականությունները, որոնցից մեկն է՝ սահմանված կարգով տալ հուշարձանի պահպանական պարտավորագիր