Հայկական սերիալներում կյանքը գորշ ու դառն է, լեզուն՝ խայտառակություն․ Էլֆիք Զոհրաբյան
Իրականում, երբ վերլուծում ես, հաճախ հասկանում ես, որ չար մարդիկ սիրո պակասի հետևանքով են այդպիսի քայլեր անում։ Ընտանիքում, հասարակությունում սիրված ո՞ր մարդն է նման բաներ իրեն թույլ տալիս։ Իհարկե, չկա այնպիսի մարդ, ում բոլորը սիրում են կամ ատում, բայց դա մեծ ազդեցություն ունի։