Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը
2024 թվականի դեկտեմբերի 20-ին, ուրբաթ օրը, Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկա գտնվեց Ատտիկայի Վարի շրջանում գտնվող Հունաստանի ռազմական ակադեմիայում տեղի ունեցած 2028 թվականի առաջին կուրսեցիների՝ «Լորդ Բայրոն» դասարանի երդման հանդիսավոր արարողությանը: Արարողությանը ներկա էին Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ գեներալ Դիմիտրիոս Խուփիսը, Հունաստանի ցամաքային ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ