Լարիսա Ալավերդյան. «Ադրբեջանի բանտերում գրեթե ամբողջությամբ կիրառվում է այն փորձը, որը տասնամյակներ, հարյուրամյակներ կուտակված է եղել թուրքական բանտերում»
Ադրբեջանում այն հազարավոր էջերով գործը, որ կազմված է միայն Ռուբեն Վարդանյանի դեմ, այդ նյութերը կոչված են ազգային-ազատագրական պայքարը եւ ինքնորոշված իրավունքի դեմ հարձակումը հետ մղելու պայքարը հավասարեցնել, նույնացնել տեռորիստական գործողությունների հետ: Եվ այստեղ է, որ ես հնչեցնելու եմ միջազգային հանրության լռության մասին: