Թավշյա Հայաստանի «գտածոն»․ «Ֆակտորի փրոդաքշն»-ը շարունակում է մնալ պետական գերատեսչությունների ֆավորիտ մատակարարը
«Ֆակտորի փրոդաքշն» ընկերության համար ևս այս տարին բավականին բարեբեր է եղել պետգնումներում․ համենայն դեպս, մինչ օրս գնումների armeps էլեկտրոնային համակարգում հանրայնացված տեղեկությունների համաձայն՝ այս ընկերության հետ պետական գերատեսչությունները կնքել են 100 միլիոնավոր դրամների 8 պայմանագիր, որից հինգը ոչ մրցակցային համարվող՝ «մեկ անձ» գնման ընթացակարգով, մեկը՝ բաց մրցույթ, և ևս 2-ը՝ երկփուլ մրցույթ ընթացակարգերով։