Նախատեսվում է խստացնել տրանսպորտային միջոցներից կատարվող գողության համար քրեական պատասխանատվությունը
Տրանսպորտային միջոցներից կատարվող գողությունների աճն այսօր լուրջ խնդիր է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում։ Նշված հանցագործությունների աճին նպաստում են ինչպես տրանսպորտային միջոցների քանակի ավելացումը, այնպես էլ այն հանգամանքը, որ տրանսպորտային միջոցներից գողություններ կատարելն ավելի դյուրին է տարբեր պատճառներով։ Ներկայիս իրավակարգավորումների համաձայն` տրանսպորտային միջոցից կատարված գողությունը, եթե չի պարունակում ծանրացնող հանգամանքներ, հանդիսանում է ոչ