2025-ից Երևանում աղբահանության վճարը հաշվարկվելու է ոչ թե ըստ շնչի, այլ ըստ քառակուսի մետրի. բնակիչները դժգոհում են
Երևանի ավագանին երեկ հաստատեց՝ 2025-ից աղբահանության վճարը հաշվարկվելու է ոչ թե ըստ շնչի, այլ ըստ քառակուսի մետրի՝ 1 քմ-ի դիմաց 13 դրամ:
75-ամյա Ալբերտ Դոբրովոլսկին եթե մինչև այսօր աղբահանության դիմաց ամսական 200 դրամ էր վճարում, ապա մյուս տարվանից կվճարի 1300 դրամ: 68 հազար դրամ թոշակ ստացող տղամարդը հարցնում է՝ ինքն այդ ինչքա՞ն աղբ պետք է կուտակի, որ շուրջ 6 անգամ թանկ վճարի:
Երևանի ավագանու երեկվա նիստում այս նախագիծը ներկայացնող պաշտոնյան ասաց՝ մակերեսով հաշվարկման սկզբունքը նորություն չէ, այս պահին նման կարգ գործում է հասարակական և արտադրական շինությունների համար։
Իշխանական պատգամավոր Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հիշեցնում է՝ իշխանությունը 2018-ից շահութահարկը 20 տոկոսից դարձրել է 18 տոկոս, իսկ եկամտային հարկը 23, 28 և 36-ից դարձրել 20 տոկոս։ 2018-ի մայիսից մինչ օրս գրանցված աշխատատեղերի թիվն ավելի քան 230 հազար է:
Մեզ հանդիպած երևանցիներն էլ իշխանականներին են հիշեցնում՝ եկող տարվանից կարմիր գծերի գումարն է կրկին նույնը մնում՝ 13 անգամ թանկ, տրանսպորտն է թանկանում, գույքահարկն է շեշտակի ավելանում, շրջանառության հարկն է բարձրանում և այլն: Օրինակ՝ 75-ամյա Ալբերտը տարեկան 5000 դրամ գույքահարկի փոխարեն արդեն 30 հազար է վճարելու:
Առանձնատների դեպքում նույնպես ըստ քմ-ի է հաշվարկվելու աղբահանության գումարը ու կրկին՝ 1 քմ-ի դիմաց 13 դրամ:
«Մարդն է աղբը գեներացնում, ոչ թե քառակուսի մետրը, ինչո՞ւ եք այդպես գանձումները կատարում»,- ավագանու ընդդիմադիր անդամների ու լրագրողների այս հարցերին ի պատասխան Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն ասաց՝ այդպես ավելի արդյունավետ է:
Նոր հաշվարկով ավելի քիչ կվճարեն փոքր մակերեսներով բնակարաններում ապրող բազմանդամ ընտանիքները։ Մեզ հանդիպած զույգն, օրինակ 77 դրամ կշահի. եթե մինչև հիմա ամսական 1000 դրամ էին վճարում, նոր մեթոդով 923։ Կային մարդիկ, որոնք խելամիտ էին համարում այս թանկացումները:
«Գուցե աղբահանության դիմաց վճարը կլորիկ գումարներ չէ, բայց առհասարակ կյանքն է թանկացել», - արձագանքում են մեր զրուցակիցները:
Մարդիկ միայն աղբահանության համար չեն վճարում, դա իր մեջ ներառում է նաև սանմաքրման վճարը, հիշեցնում է փոխքաղաքապետն ու ասում՝ 2025 թվականին, օրինակ, ավելի քան 600 մլն դրամով սանմաքրման նոր մեքենաներ են Երևանը գնելու, այդ գումարներով վարձատրվելու են նաև սանմաքրմամբ ու աղբահանությամբ զբաղվող ՀՈԱԿ-ի աշխատակիցները:
Աղբահանության թանկացման մասն լուրը մեզնից լսած 75- ամյա Ալբերտ Դոբրովոլսկին մտքերի մեջ ընկավ՝ թոշակը նույնն է մնալու, բայց և՛ տրանսպորտի, և՛ աղբահանության, և՛ գույքահարկի համար ավելի շատ կվճարի։ Ինքն այն մարդկանցից է, որ տրանսպորտից օրը 2-3 անգամ չի օգտվելու, թոշակառուների համար զեղչից էլ չի օգտվելու, որովհետև դա գործում է միայն ամսական ու տարեկան փաթեթի դեպքում։
Ավելի մանրամանս՝ «Ազատության» ռեպորտաժում.