Տիգրան Ավինյանը՝ ցանկապատած «բախչաների» ու ավտոտնակների մասին
«Բոլոր վարչական շրջաններում բակային ծրագրեր են իրականացվում: Հիմնական խոչընդոտը հանդիսանում են կիսասեփական ավտոտնակները, տարատեսակ կառույցները, հին ավանդույթները, ցանկապատած «բախչաները» …Այստեղ մի փոքր մտածելակերպի խնդիր ունենք: Բայց հենց սկսում էինք քննարկումները նախագծի վերաբերյալ, լուծումներն ավելի պարզ էին դառնում: Շատ քիչ մարդ էր մինչեւ արյան վերջին կաթիլը կռիվ տալիս իր ավտոտնակի համար…»,- ասուլիսում ասաց Երեւանի քաղաքապետ Տիգրան