Սրբուհի Գալյանը և դեսպան Կոպիրկինը անդրադարձել են երկու երկրներում պատիժը կրող քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը
ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է նաև ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպմանը կարևորվել է երկու երկրների Արդարադատության նախարարությունների միջև առկա համագործակցությունը։ Անդրադարձ է եղել իրավական օգնության հարցում ՀՀ-ի և ՌԴ-ի փոխգործակցությանը։ Դեսպանը գոհունակություն է հայտնել առկա համագործակցության համար՝ պատրաստակամություն հայտնելով իր լիազորության շրջանակում նպաստել իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության ամրապնդմանը: Անդրադարձ է