Արթուր Դավթյան. «Օլիմպիական խաղերում ես իմն արեցի: Մրցավարները որոշեցին, որ ես պիտի երկրորդ տեղն զբաղեցնեի»
Սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը եւ Փարիզի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանը «Արմենպրես» լրատվական գործակալությունում ամփոփեցին մրցաշրջան 2024-ը: Արթուր Դավթյանը, գնահատելով 2024 թվականին իր արձանագրած արդյունքները, ասաց. «Ինչ-որ չափով գոհ եմ իմ արդյունքներից: Կարող էր ավելի լավ լինել: Օլիմպիական խաղերում ես իմն արեցի: Մրցավարները որոշեցին, որ ես պիտի երկրորդ