World News in Armenian

«Հորս պատասխանները նյարդի ազդեցության հետևանք են». Տիգրան Ավինյանը ներողություն է խնդրել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վերջին տասն օրում չորրորդ սկանդալի մեջ հայտնվեց: Ավինյանը երեկ ուշ երեկոյան ներողություն խնդրեց ավտոկայանատեղիների մասին իր հոր տված պատասխանների համար:


«Հայրս բավականին կոպիտ և տգեղ պատասխաններ է հնչեցնում, և վստահ եմ, որ այդ պատասխանները նյարդի ազդեցության՝ խցանման նյարդի, միգուցե նաև մի փոքր էլ  լրագրողի նկատմամբ նյարդի ազդեցության հետևանքներ են, և շատ ափսոսում եմ ասված բառերի համար և ասված խոսքերի համար և ներողություն եմ խնդրում դրա համար», - հայտարարեց Ավինյանը՝ շարունակելով. - «Իսկ իմ հայրը շատ ավելի պարզ մարդ է, նա քաղաքական գործիչ չէ և իրականում նյարդի և նյարդերի կառավարման տեսանկյունից վստահորեն շատ ավելի դյուրին է  տրվում պրովոկացիաների: Բայց ես ևս մեկ անգամ ուզում են ներողություն խնդել ասվածի համար, և ես կարծում եմ, որ այսուհետ մենք բոլորս միասին պետք է մի փոքր ավելի ուշադիր լինենք մեր խոսքում, անկախ նրանից... չնայած իմ հայրը Երևանի քաղաքապետարանում չի աշխատում»:


«Դա նյարդի, պահի տակ ասված խոսքեր են, որը որ շատ երկար կփորձեն շրջանառել: Ես ներողություն եմ խնդրում դրա համար, ուզում եմ իմանաք, որ դա ինձ համար ուղղակի անընդունելի խոսքեր են եղել», - ասաց քաղաքապետը երևանցիներին ուղղված իր խոսքում:


Տիգրան Ավինյանի հայրը ավտոկայանատեղիների վերաբերյալ լրագրողի հարցին արձագանքել էր. - «Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ իր գեղի «Opel»-ով չգա կանգնի ստեղ»:




Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն էլ արձագանքելով տեղի ունեցածին՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է. -«Սա սոսկ պատահականություն չէ, սա, ցավոք, մեր երկրում կարեւորագույն պաշտոններ զբաղեցնող մարդկանց աշխարհայացքն է, մտածելակերպն ու իրենց իշխանություն շնորհած ժողովրդի հանդեպ վերաբերմունքը: Այս ամենին պետք է հստակ քաղաքական գնահատական տրվի, և ես վստահ եմ, որ ժողովուրդը կտա այդ գնահատականը»։




Օրերս դատարանը որոշեց, որ կարմիր գծերը թանկացնելու որոշումը անհիմն է։ Ավագանու իշխող դաշինքն այս տարեսկզբից կենտրոնում ավտոկայանատեղի վճարը 13 անգամ ավելացրեց՝ 12-ից 160 հազար դրամ դարձրեց։ Քաղաքային իշխանությունը չի ընդունում առաջին ատյանի որոշումն ու կարմիր գծերի թանկացնելու որոշումը կպաշտպանի Վերաքննիչում։ Թեև անցած տարվա որոշումը դատարանն անհիմն էր համարել, բայց Երևանի ավագանու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն դեկտեմբերի 24-ին կրկին հաստատեց նույն սակագները։


Սա Ավինյանի անվան շուրջ միակ սկանդալը չէ. քաղաքապետը Factor TV-ի տաղավարում՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ բանավիճելիս անդրադառնալով հայկական լրատվամիջոցներին՝ նշել էր - «Մեդիան մեզ մոտ դարձել է մի հատ մեծ աղբանոց, ով ինչ ուզում՝ խոսում է»:


Նույն բանավեճի ժամանակ Հայկ Մարությանը հայտարարեց, որ Ավինյանը Լոս Անջելես է մեկնել բիզնես դասի՝ 20 հազար դոլարանոց ավիատոմսով: Բանավեճից ու դրան հաջորդած աղմուկից հետո քաղաքապետ Տիգրան Ավինյանը որոշել է հարկատուների գումարը վերադարձնել բյուջե։


Քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի վերջին շաբաթն անցկացրել էր Միացյալ Նահանգներում։ Ու 9 հոգանոց խմբից միայն ինքն էր թռել բիզնես դասի՝ 20 հազար դոլարանոց ավիատոմսով։ Պատվիրակության մյուս անդամների համար գնել են էկոնոմ դասի 8 ավիատոմս՝ ծախսելով մոտ 12 հազար դոլար։




 

Читайте на 123ru.net