ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ
Aliq.Media. Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել վրացի միլիարդատեր, իշխող «Վրացական երազանք»-ի հիմնադիր-ղեկավար, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Որոշումը հրապարակել է ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) Թբիլիսիի ժամանակով 20:00-ին։ Ըստ OFAC-ի, Իվանիշվիլիի «բոլոր ակտիվները, որոնք գտնվում են Միացյալ Նահանգներում, կամ պատկանում կամ վերահսկվում են ԱՄՆ-ի կողմից,