«Բադալյան եղբայրներ ընկերությունների» խումբը բնակարան է գնել Արցախից ընտանիքի համար
Արցախի շրջափակման ժամանակ Վերա Նարիմանյանի 6-ամյա դուստրն ու 4-ամյա որդին դժբախտ պատահարի զոհ դարձան: Միայնակ մայրը շոգ եղանակին երեխաներին տանը մենակ էր թողել ու գնացել սնունդ փնտրելու, երեխաներն էլ մայրիկի ետևից տանից դուրս էին եկել: Հաջորդ օրն առավոտյան, երկար փնտրտուքների արդյունքում 6-ամյա Գիտային և 4-ամյա Լեոյին Մարտակերտում մեքենայի մեջ մահացած էին գտել: Նախորդ տարի տեղահանված Վերան Հայաստանում ապրելու վայր չունենալու պատճառով ստիպված էր միակ դստերը Կապանի խնամքի կենտրոնում թողնել։