«Եթե Արցախը Հայաստանի տարածք չէր, դու որպես ՀՀ ԱԺ փոխնախագահ եւ դիտորդական պատվիրակության ղեկավար Արցախի ԱԺ եւ նախագահի ընտրությունների ժամանակ Ստեփանակերտում ի՞նչ «ղալաթ» էիր անում». Էդգար Ղազարյան
ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանը այս տարի վերջին անգամ հյուրընկալվելով «Հայելի» ակումբում՝ ամփոփեց ինչպես անցնող շաբաթը, այնպես էլ 2024 թվականը: «Անցած շաբաթ հանրային քննարկման առարկաներից մեկը դարձավ Երեւանի քաղաքապետի հոր տված մեկնաբանությունը լրագրողին: Նախ, դա այն մարդն է, որը, մամուլում տեղեկություն կար, վերջին շրջանում $ 50 հազար արժողությամբ Volkswagen մակնիշի մեքենա է