Անցած տարում նաև թերացումներ ու բացթողումներ եղան, որոնք շտկելու նախաձեռնողը հենց մենք էինք, ու այդպես է լինելու մի՛շտ․ Արփինե Սարգսյան
ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ուղերձը Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ, Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան լուսավոր տոների առթիվ: 2024 թվականը հագեցած էր ինչպես ձեռքբերումներով, այնպես էլ մարտահրավերներով: Այն իրապես կարևոր ժամանակաշրջան էր մեր որդեգրած համընդգրկուն բարեփոխումների ընթացքը հաստատապես շարունակելու, քաղաքացիներին բարձրակարգ սպասարկում մատուցելու գործիքակազմը լավարկելու ճանապարհով հանրային հավատն ամրապնդելու, հասարակական կարգի ապահովման և