Մատենադարանին է ընծայաբերվել 1657 թ. Շատախ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում գրված Ավետարանը
Ձեռագրի հիշատակարանի համաձայն, Ավետարանը գրվել է 1657 թվականին Գանճա երկրի Շատախ գյուղում Յովհաննէս դպրի կողմից։ Ձեռագիրն ունի նոր կաշեպատ կազմ, որի վրա պահպանված են մետաղյա հին մասերը՝ կոստղապատ շրջանակները. առաջին փեղկի կենտրոնում ճաճանչապսակի մեջ է ներկայացված Աստվածամայրը՝ մանուկ Հիսուսը գրկին (բարձրաքանդակ, ոսկեզօծ արծաթ): Երկրորդ փեղկը զարդարում է Ավետարանչի պատկերը (հարթաքանդակ, ոսկեզօծ արծաթ):