Երևանում 18-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պատին․նա հոսպիտալացվել է․shamshyan.com
Այսօր՝ հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Տիտոգրադյան փողոցում Երևանի բնակիչ 18-ամյա Սերյոժա Պետրոսյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել խանութի ապակեպատ պատին և դռանը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։