Շահեն Մեղրյանի վաստակն այնքան մեծ է, որ նույնիսկ նրա մահից հետո վերջինիս ջոկատի հիման վրա Արցախում զորամաս հիմնվեց․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր Արցախի հերոս, Շահումյանի արծիվ Շահեն Մեղրյանի ծննդյան օրն է: Մեղրյանն այն կերպարներից էր, ով 1988 թվականին սկիզբ առած ազգային-ազատագրական պայքարի առաջին օրերից գիտակցում էր, որ պայքարը տարբեր հրապարակներով, հայտարարություններով հաջողություն չի բերի, և ճիշտը տեղերում ինքնապաշտպանություն կազմակերպելն է: Իր վրա վերցնելով Շահումյանի