Էդգար Ղազարյան. «Ներքին համոզմունք ունեմ, որ 2025 թվականը պատմական տարի է լինելու հայ ժողովրդի համար, որ մեր պետությունը փրկելու ենք չարիքի մահաբեր, մահասեր ճիրաններից, վերականգնելու ենք մեր արժանապատվությունը»
«Հայելի» ակումբը, ինչպես նախապես խոստացել էր, 2025 թվականն սկսեց ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին հյուրընկալելով, որն ամփոփեց 2024 թվականը: «Տարին ունեցել է 52 շաբաթ, բայց ես «Հայելի» ակումբում եղել եմ 54 անգամ: Նկատի ունեմ միայն իմ այցելությունները այստեղ: Նախ, տարվա, ամսաթվի փոփոխությունը ինձ համար առանձնապես խորհուրդ չունի: Ուզում եմ մեր