Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարները Դամասկոս են ժամանել, հանդիպել են Սիրիայի նոր առաջնորդի հետ
Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարներն այսօր Դամասկոսում հանդիպում են ունեցել Սիրիայի նոր առաջնորդի հետ։ Սա Եվրամիության խոշորագույն երկրների առաջին բարձրաստիճան ղեկավարների այցն է Սիրիա իսլամիստ զինյալների իշխանության գալուց ի վեր։ AFP -ի հրապարակած կադրերում Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն և նրա գերմանացի պաշտոնակից Աննալենա Բերբոքն են նախագահական նստավայրում՝ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպմանը: Բանակցություններից մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։