Մայք Ջոնսոնը՝ վերստին ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակ
Մայք Ջոնսոնը վերընտրվել է Ներկայացուցիչների տան խոսնակ։ 435 ներկայացուցիչներից նրա օգտին քվեարկեցին 218-ը։ Ջոնսոնի թեկնածությանը աջակցություն էր հայտնել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։ Մայք Ջոնսոնը՝ «քրիստոնյա, ամուսին, հայր, ցմահ պահպանողական, սահմանադրական իրավունքի փաստաբան և փոքր բիզնեսի սեփականատեր» Ջեյմս Մայքլ Ջոնսոնը 52 տարեկան է։ Հանրապետական է Լուիզիանա նահանգից։ Աշխատել է որպես ավագ իրավախորհրդատու։ Հայրը հրշեջ է եղել։