«Մի՞թե մարդկության քաղաքակրթական սեփականությունը չեն Արցախում կառուցված առաջին քրիստոնեական եկեղեցիները»
Այսօր Սուրբ Ծննդյան պատարագի արարողություններ են կատարվում Հայաստանյայց Առաքելական եկեղեցիներում` Մայր Հայրենիքից մինչև Սփյուռքի գաղթավայրերի եկեղեցիներում…Սակայն Ադրբեջանի կողմից ժամանակավորապես բռնազավթված Արցախում ոչ միայն չեն ղողանջում եկեղեցիների զանգերը և չեն մատուցվում պատարագներ, այլ նաև մի շարք եկեղեցիներ հիմնովին քանդվեցին, խեղաթյուրվեցին նրանց իսկությունը և փոփոխվեցին գործառույթները` վերածվելով մզկիթների ու պահեստների… Սուրբ Ծննդյան այս օրը համայն քրիստոնյա աշխարհին