Եվ այս ողջ ընթացքում եղա՞վ մի առաջնորդ, մի հարգված մարդ, որ ասեր՝ եկեք հրաժարվենք մեր անցյալից, ինչ-որ մեկը բարձրացրե՞ց պատմական ու իրական Հայաստանների ջրբաժանի հարցը. «Հայաքվե»
Պատմական ու իրական Հայաստանների կեղծ օրակարգով գործող իշխանություններն իրենց ողջ տապալումների, պատուհասած աղետների մեղքն ու պատասխանատվությունը գցում են ողջ ժողովրդի վրա, իբրև թե մեր անցյալի հիշողությունն է մեզ խանգարում ապրել անվտանգ ու երջանիկ։