Ինչ տրամաբանությամբ են ընդդիմադիրներն իրար ուտում
Տարին սկսվեց անսպասելի իրադարձություններով: Նկատի չունեմ Տիրան Խաչատրյանի կալանավորումը: Նախորդ խմբագրականներից մեկում կանխատեսել էի, որ «PR-ռեպրեսիաներն» այս տարի ակտիվանալու են, որովհետեւ տարին նախընտրական է: Մասնավորապես, իշխանության քարոզչական թեզերից մեկը՝ «սաղ բանակը թալանել էին, զենք չէին առնում, խեղճ Նիկոլն ի՞նչ աներ», պետք է գտնի իր «իրավական» ապացույցները: Չեմ կասկածում, որ համանման եզրակացություն այս տարի կհրապարակի 44-օրյա