Ավելի քան 61 հազար մարդ է տուժել Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով
6,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել հունվարի 7-ին տեղական ժամանակով 09:05-ին Տիբեթի ինքնավար մարզի Շիգաձե շրջանի Տինգրի գավառի տարածքում. երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա: