World News in Armenian

Էլինա Ավանեսյանը TOP 100-ի մեջ առաջադիմել է երեք կետով

Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է համաշխարհային վարկանիշային դասակարգման թարմացված ցուցակը, որտեղ Հայաստանի ազգային հավաքականի անդամ Էլինա Ավանեսյանը առաջընթաց է արձանագրել: Մեր մարզուհին դիրքերը բարելավել է երեք կետով եւ այժմ զբաղեցնում է 36-րդ հորիզոնականը: Տղամարդկանց վարկանիշային ցուցակում ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը 100 ուժեղագույնների մեջ հանգրվանել է 23-րդ տեղում:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Читайте на сайте