World News in Armenian

Հազարավոր ախալցխահայեր ջահերով երթ են իրականացրել դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար

Ապրիլի 23-ին Ջավախքի «Զորի Զորյան» երիտասարդական միության նախաձեռնությամբ Ախալցխայում տեղի է ունեցել ավանդական Ջահերով երթը: Բազմահազար ախալցխահայեր քաղաքի կենտրոնից բարձրացել են Ախալցխայի Մարդա թաղամասի բարձրադիր եզրին վեր խոյացող և Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, որտեղ տեղի է ունեցել անմեղ նահատակների ոգեկոչման արարողություն:

Читайте на сайте