Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային մեր միաբանությանը, մեր երկրի ներքին կայունությանը և ուղիղ հարված՝ հայոց պետականությանը․ Գարեգին Բ
ՄԵՐ ՊԱՏԳԱՄԸ ԿԱԹՈՂԻԿԵ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏՈՆԻՆ Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամեն։ «Ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք, քան դրված այն հիմքը, որ Հիսուս Քրիստոսն է» (Ա Կորնթ. 3.11)։ Սիրելի հավատավոր ժողովուրդ, Հայրապետիս համար հոգևոր անհուն ուրախություն է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի հոգենորոգ այս օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում համախմբված տեսնել ազգիս