Տեսակետները, թե իբր մեզ վախեցրել են, խոստումներ են տվել՝ անիմաստ են: 22 տարի ծառայել եմ` անտեսելով իմ առաջնորդին ուղղված մեղադրանքները. Շմավոն քահանա. «Հրապարակ»
Օրեր առաջ, մի քանի քահանաների թվում, տիրադավներին միանալու հայտարարություն արեց նաեւ Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգեւոր հայր Տեր Շմավոն քհն. Ղեւոնդյանը: Ղեւոնդյանն առաջներում երբեք աչքի չի ընկել իշխանահաճո կեցվածքով, անգամ կան տեղեկություններ, որ ընդդիմադիր է եղել, քննադատել է Փաշինյանի իշխանությանը, թեպետ համացանցում նրա հարցազրույցները որոնելիս չգտանք գեթ մեկ քննադատական խոսք` ուղղված իշխանավորներին: Արդեն քանի օր