«Աշխատում եմ, բայց չեմ ցանկանում ձեզ պատասխանել, իմացեք՝ հավաքարար եմ, կլինի՞». նախկին ընդդիմադիր, այժմ իշխանական Անուշ Զուրաբյան
Մամուլն արդեն գրել է, որ «Բայազետ» ազատամարտիկների միության փոխնախագահ Անուշ Զուրաբյանն աշխատանքի է անցել ՀՀ կառավարությունում։ Նա մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվել է այն բանից հետո, քանի որ սկզբում ընդդիմադիր էր, հետո դարձավ իշխանական, իշխանության հետ մասնակցում էր Հովհաննավանքի պատարագներին, նաև Աննա Հակոբյանի կազմակերպած «կրթվելը նորաձև է» միջոցառմանը։